«Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից». Մխիթար Հայրապետյան

 

 

«Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից, այլևս երբեք խորհրդակցությունների սրահում միայն նախարարի առջև ջուր դրված չի լինելու, այլևս երբեք Սփյուռքի նախարարությունը նախկինը չի լինի:

 

 

Սա հեղափոխություն է, սիրելիներս, և սա նաև արժեքների, մշակույթների հեղափոխություն է:

 

 

Սարսափելի շատ անելիքներ ունենք, երեկոյան կամփոփեմ առաջին աշխատանքային օրս: Բայց մի բան արդեն կայացած փաստ է՝ փոփոխություններն արդեն եկել են:

 

 

Ի գործ»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը:

 

 

 

1 Comment on "«Այլևս երբեք ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակիցները ոտքի չեն կանգնելու, երբ նախարարը դուրս գա իր աշխատասենյակից». Մխիթար Հայրապետյան"

  1. ԹԵԵՎ ԿԱՏԱԿՈՎ, ԲԱՅՑ՝ ՇԱՏ ԼՈՒՐՋ
    Մխիթար ջան, մխիթարիլ մի… ջրի հարցով, հա, համաձայն եմ, համա ոտքի կանգնիլը, մեռնեմ նախարարական խղճիդ, ախր, հարգանքի նշան ա: Հըմի պատկերացնենք , թե քու հետ արտասահմանցի մի պաշտոնյա ա ներս գալի, կամ՝ կաբինետիցդ դուրս եկաք, էդ քարտուղարուհին, օգնականնին կամ մյուսները, կիսապուպուզ տեն անի՞լ…Թե բոյով մին կանգնում ե՜ն, հրամանիդ չեն ենթարկվում, թե մնում են նստա՜ծ՝ կուլտուրա չի, ոչ մի երկրում էլ դա հարգի չի:Հո մենք վիրունի չե՞նք…Լավ կլիներ, ամոթ բան չի, էն ոնց էր անումը… էտ… էթ… հա, պաշտոնական էթիկայի խորհրդատու ունենայիր կամ դրանց մասին՝ մի գիրք:Իմ գլխովն անցել ա… Է՜ դեռ մեր Նիկոլի թվից շատ առաջ, Ամերիկայի դեսպանուհուն ուղեկցեցի մեր պաշտոնավորներից մեկի կաբինետը:Էդ խեղճ ամերիկացուհին երկար ճանապարհ էր կտրել, հասել մեր ռայոնը՝ թարգմանչուհու և տղամարդ շոֆերի հետ: Հըմի, ես մեր պաշտոնավորի քարտուղարուհուն ասում եմ՝ մոտեցի թարգմանչուհուն հարցրու, թե տիկին Ձերդ գերազանցությունը ճամփից ա եկել, կուզի՞ նախ լվացվի, հետո նստի զրից անելու, բայց մեր պաշտոնավորը թողում չի՞… քարտուղարուհուն ասըմ ա՝ գնա, թագավորական ժողովը սկսում ենք… Վերջը, ես մոտեցա քարտուղարուհուն, ասելիքս ասի… էն ո՜նց ուրխացավ դեսպանուհի ամերիկացուհին,ո՜նց ուրխացավ, ասելու չի… Բա՞… Քեզ, նախարար ջան, մե՜նձ-մենձ հաջողութիններ եմ մաղթում…այտա, գիտե՞ս խի… որովհետև քու հաջողությունն էլ ա մերը, մեր սփյուռքինը, բա՞… Դե, լավ կաց, մխելա գլուխ գովացի, ըստի-ընդի ասես ոչ, խայտառակ կըլնեմ…

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ