ՔԻՉ ԱՌԱՋ Նիկոլ Փաշինանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել. ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ….

 

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է

«Ինձ համար անհասկանալի է, որ կան քաղաքացիներ, ովքեր պատշաճ ձեւով չեն արձագանքում քաղաքացիական անհնազանդության բոլոր ակցիաները դադարեցնելու եւ առկա խնդիրների շուրջ կառավարության հետ աշխատելու իմ կոչին:

Սիրելի հայրենակիցներ, կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ՝ դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր ակցիաները եւ աշխատել կառավարության հետ՝ ձեզ հուզող հարցերը քննարկելու եւ լուծելուհամար:

 

Ժողովրդի վստահությունը վայելող կառավարության դեմ քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնելը նշանակում է քաղաքացիական անհնազանդության ակցիաներ իրականացնել ինքներդ ձեր դեմ կամ իրականացնել սաբոտաժի գործողություններ:

 

Կրկին անգամ խնդրում, հորդորում եւ պահանջում եմ այս պահից դադարեցնել քաղաքացիական անհնազանդության առանց բացառության բոլոր գործողությունները, եթե դրանք սաբոտաժ չեն ընդդեմ ժողովրդի վստահությունը վայելող կառավարության, հետեւաբար՝ ընդդեմ ժողովրդի:

 

Հ.Գ. Կոչ եմ անում մեր աջակիցներին այս ուղերձը տարածել: Նաեւ համանման գործողություններ իրականացնող քաղաքացիներին ներկայացնել նրա բովանդակությունը, պարզաբանել, որ գործողությունների շարունակությունը կարող է մեկնաբանվել որպես սաբոտաժ եւ կարժանանա ժողովրդի գնահատականին: Իհարկե այս խոսակցությունը պետք է ունենալ սիրո եւ համերաշխության մթնոլորտում»:

 

Այս նյութը դիտել են — 2098 անգամ

1 Comment on "ՔԻՉ ԱՌԱՋ Նիկոլ Փաշինանը կոշտ հայտարարությամբ է հանդես եկել. ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ…."

  1. Dranq kam ahavor tgetnern en kam el davadirnerin tsaxvac davachanner

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ