Ծնվել է Էդմոն Մարուքյանի դուստրը

 

 

Առողջ ու անհոգ մանկություն…պայծառ ու վառ աչուկներով…

 

Մայիսի 30-ին “Շենգավիթ” ԲԿ-ում, մանկաբարձ֊գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանի օգնությամբ լույս աշխարհ է եկել Էդմոն Մարուքյանի և Տաթևիկ Մատինյանի երրորդ երեխան՝ գեղեցկուհի Էլիզաբեթը 2800 գրամ քաշով և 48 սմ հասակով:

Կրկնակի տոն է այսօր նրանց համար, քանի որ երեխաների պաշտպանության օրը նրանք ամենաթանկարժեք նվերն են մատուցում իրենց երկու որդիներին, ովքեր անհամբեր սպասում են Էլիզաբեթին :

 

Էդմոն Մարուքյանն ու Տաթևիկ Մատինյանն իրենց շնորհակալության և երախտիքի խոսքն են հղում “Շենգավիթ” ԲԿ-ի բուժանզնակազմին և հատկապես բժշկուհուն՝ Շուշանիկ Բախշյանին այն մեծ ու անգնահատելի հոգատարության, ջերմության ու պրոֆեսիոնալիզմի համար, որ ցուցաբերվել է այս երկար ամիսների ընթացքում և արդյունքում այսօր գեղեցկուհի Էլիզաբեթն է, ով ժպտում է Նոր Հայաստանին պայծառ ու վառ աչուկներով:

 

 

1 Comment on "Ծնվել է Էդմոն Մարուքյանի դուստրը"

  1. Erjanik u aroxj balik lini❤❤❤

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ