Հրանտ Մարգարյանը համոզեց սանիկին կամ դաշնակցական «մեղեդի» երևանցիների համար

Երեկ ՀՅԴ-ն վերջապես կողմնորոշվել է Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում․ սեպտեմբերի 23-ին կայանալիք արտահերթ ընտրություններին ՀՅԴ համամասնական ցուցակը կգլխավորի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Միքայել Մանուկյանը։ Կուսակցության տարածած պաշտոնական հաղորդագրության տեքստում նշված է, որ Միքայել Մանուկյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի նախագահի պաշտոնը, նախկինում եղել է ԱԺ պատգամավոր։ Հայտնի է նաև, որ Մանուկյանը կալանավորված է եղել «Վահան Հովհաննիսյան+30» գործով։

Հիմա անդրադառնանք այն փաստերին, որոնք դուրս են մնացել պաշտոնական հատվածից կամ նրբանկատորեն քողարկվել են ՀՅԴ-ի կողմից։

Միքայել Մանուկյանն ակնհայտորեն ՀՅԴ լավագուն թեկնածուն չէ՝ մի քանի առումներով։ Նա, այսպես կոչված, հրապարակային գործիչ չէ, օժտված չէ հռետորական դիրքով ու քարոզարշավի ընթացքում հազիվ թե կարողանա իր անձնական որակների հաշվին ընդլայնել ՀՅԴ ընտրազանգվածը, որն առանց այն էլ կրճատվել է՝ ռիսկային դարձնելով անցողիկ շեմը հաղթահարելու կուսակցության հնարավորությունը։ Մանուկյանը՝ երկու անգամ, 2007-2012 և 2014-17թթ-ին եղել է խորհրդարանի պատգամավոր, սակայն որևէ անգամ չի մոտեցել ԱԺ ամբիոնին, ելույթներ չի ունեցել, անգամ հանդես չի եկել կառավարությանը հասցեագրված հարցերով։ Միքայել Մանուկյանը ներկայումս «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենն է ու նույնիսկ այս առումով նրա թեկնածությունը խոցելի է․ ՀՅԴ թեկնածուի գործունեության ոլորտը համարվում է ամենակոռումպացվածներից մեկը ու առհասարակ չի առնչվում Երևանի ու նրա խնդիրների հետ։

Անցած շաբաթների ընթացքում մամուլն անդրադարձել է ՀՅԴ մի քանի պոտենցիալ թեկնածուների ու նրանց շարքում Միքայել Մանուկյանի անունը բացակայել է։ Գրեթե կասկածից վեր է, որ Միքայել Մանուկյանին պարզապես համոզել են՝ ղեկավարել կուսակցության համամասնական ցուցակը, որովհետև ակնհայտորեն ձախողված գործընթացում շատ դժվար է եղել այլ թեկնածու գտնելը։ ՀՅԴ-ի այսօրվա վիճակը նախանձելի համարել չի կարելի․ կուսակցութոյւնը վերջին քսան տարիներին, ըստ էության, հետ է վարժվել քաղաքականությունից՝ ապավինելով քրեաօլիգարխիայի ընձեռած հնարավորություններին՝ թե խորհրդարանական մանդատների ու յուղոտ պաշտոնների և թե բիզնեսներ ձեռք բերելու հարցում։ Այսօր նախկին համակարգը՝ իր երաշխիքներով, չի գործում, իսկ կուսակցությունը կանգնել է փաստի առջև՝ պահանջարկված չլինելով թե իշխանության և թե հասարակության կողմից։ Իրավիճակն ավելի բարդացավ Ռոբերտ Քոչարյանի գործոնի ակտիվացումից հետո, երբ ՀՅԴ-ն փաստացի դիրքավորվեց երկրորդ նախագահի աջակիցների ճամբարում՝ դառնալով հասարակության սուր քննադատության ու վարչապետ Նիկոլ Փաշինյանի բավականին կոշտ արձագանքի թիրախը։

Նման իրավիճակում նույնիսկ կանխատեսվում էր, որ ՀՅԴ-ն Երևանի ավագանու ընտրություններին չի մասնակցի, մանավանդ՝ դաշնակցության գործիչների կողմից հնչում էին երկիմաստ հայտարարություններ։ Սակայն սա կլիներ ավանդական կուսակցության վերջնական կապիտուլյացիան, ինչը թերևս հաշվի առնելով՝ Հրանտ Մարգարյանին հաջողվել է իր սանիկին՝ Միքայել Մելքումյանին, համոզել, որ բարդ այս իրավիճակում իր վրա վերցնի ՀՅԴ-ն ներկայացնելու առաքելությունը։ Դեռ երեկ արձանագրել էինք, որ այս իրավիճակում ՀՅԴ թեկնածուն, ըստ էության, լինելու է ձախողված պարտիայի «զոհաբերվող զինվոր»։ Այս դերին կհամաձայներ միայն այն մարդը, որն ամբողջովին պարտական է Հրանտ Մարգարյանին, նաև՝ այսօր ունեցած եկամտաբեր պաշտոնով։

Ի դեպ, Հրանտ Մարգարյանն ոչ միայն Միքայել Մանուկյանի քավորն է, այլ նաև՝ նրա բիզնեսի «տանիքը»․ ՀՅԴ քաղաքապետի թեկնածուին է պատկանում Օպերայի տարածքում գործող «Մեղեդի» սրճարանը, ու նա շատերին հայտնի է հենց «Մեղեդիի Միքայել» փաղաքշական անունով։

ՀՅԴ-ն առաջադրել է ակնհայտորեն ապաքաղաքական թեկնածու՝ նպատակ ունենալով հնարավորինս մեղմել կանխատեսելի պարտության հետևանքները, սակայն դա, մեծ հաշվով, չի փոխում իրավիճակը, որովհետև ընդամենը մի քանի ամիս անց խորհրդարնական ընտրություններ են, որոնց ընթացքում ՀՅԴ-ին այլևս չեն փրկելու միջանկյալ լուծումները կամ «մեղեդիները»։

Աղբյուր՝

Be the first to comment on "Հրանտ Մարգարյանը համոզեց սանիկին կամ դաշնակցական «մեղեդի» երևանցիների համար"

Leave a comment

Your email address will not be published.

*

ԴԻՏԵԼ