Ովքեր են հայ «օրենքnվ գnղերը», և ինչու նրանք Հայաստանում չեն ապրում (ֆոտո)

 

Աշխարհում կա ազգությամբ հայ 60 «օրենքով գող», որոնցից ոչ մեկը Հայաստանում չի ապրում, և այստեղ գալու իմաստ բացարձակապես չկա: Այս համոզմանն է քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` բոլոր ժամանակներում էլ հայ «օրենքով գողերը» կարևոր առիթներով Հայաստան ժամանել են, սակայն հիմա այստեղ գալու պատճառ չկա: «Հայաստան գան, ի՞նչ գողանան: Արդեն սաղ գողացել են, էստեղ էլ գողանալու բան չկա: Ինչ որ պետք է, գողացողն արդեն գողացել է»,- Armlur.am-ի հետ զրույցում ասաց քրեագետը:

Վերջինիս փոխանցմամբ` քրեական աշխարհի ներկայացուցիչներ Հայաստան մշտապես այցելել են:
 

Նրանց թվում են եղել Դեդ Հասանը, Յապոնչիկը, Սալոնիկը, Նուռիկը, ով այստեղ էր գալիս հիմնականում Սֆո Ռաֆի հետ. ներկայումս «օրենքով գողերն» այստեղ են այցելում միայն հատուկ դեպքերում: «Սվո Ռաֆը գալիս էր Հայաստան ու բոլորի հետ նստում, խոսում՝ սկսած առաջին դեմքից: Այդ հանդիպումները սովորաբար կայանում էին այնպիսի վայրերում, որտեղ ոչ ոք չէր կասկածի, օրինակ՝ որևէ տեխնիկումում:

Պետք չէր, որ երևար՝ հանրապետության առաջին դեմքերը նստած են «օրենքով գողերի» հետ»,- ասաց քրեագետը` ևս մեկ անգամ հորդորելով լուրջ վերաբերվել քրեական աշխարհին, իսկ ինչ-որ մարդասպանների, հանցագործների քրեական հեղինակություն կամ «օրենքով գող» ասելը ծիծաղելի և անընդունելի է: «Հիմա ամեն պատի տակ յուրաքանչյուրիս կարող են դանակահարել, դա հո չի՞ նշանակում, որ «օրենքով գող» հայտնվեց: Նման մարդկանց մասին ես իմ գրքերում չեմ գրում: Նրանք շատ պստիկ են:
 

Երրորդ մասի Մժոն, Սիսիանցի Բժոն գալիս ասում են, որ իրենք գող են: Հայաստանում վերջին մարդը, որ կար օրենքով գող, մահացավ անցյալ տարի, խոսքը՝ Խոյեցյանի մասին է՝ «Խոյ» մականունով»,- նշեց մեր բանախոսը: Անդրադառնալով հայտնի «բանդայի գործին»` Սերգեյ Գալոյանը նկատեց, որ թեև ինքը գրում է այդ թեմայով, սակայն նկատի ունի ոչ թե այս պահին ամբաստանյալի աթոռին հայտնվածներին, այլ բանդայի իրական անդամներին:

«Ես գրում եմ բանդայի մասին, որը թալանել է այդքան տներ: Դա չի նշանակում, որ բանդան գոյություն չի ունեցել: Ունեցել է, պարզապես այս տղաների գլխին է ջարդվում, անձնական շահագրգռվածության պատճառով նրանք են այդ վիճակում: Ես իմ գրքով ապացուցում եմ, որ այս բանդա կոչվածը կա, բայց նրանք չեն մասնակիցները, ովքեր նշվում են»,- վստահաբար ասաց քրեագետ Ս. Գալոյանը: Ստորև ներկայացնում ենք աշխարհի տարբեր ծայրերում գտնվող բոլոր ժամանակների հայ «օրենքով գողերին»: Օմար Խաչատուրով, մականունը՝ Բոյով, ծնվել է 02.02.1937, թագադրվել է 1965 թ., սպանվել է 15.09.1982՝ Թբիլիսիում, թաղված է Մուխատգվերդիում։ Իսոյան Ալբերտ Աշոտի: Մականունը՝ Աբուլիկ, ծնվել է 10.08.1957, թագադրվել է՝ 1978 թ., մահացել է՝ 18.01.2008՝ Մոսկվայում, թաղված է Թբիլիսիում։
 

Դեմուրով Արտյոմ Գեորգիի: Մականունը՝ Արտյուշա, ծնվել է 29.06.1956: Խոջաբեկյան Գեորգի Ռուսլանի: Մականունը՝ Ժորիկ, ծնվել է 19.03.1975, թագադրվել է 1996 թ.։ Խաչատրյան Ռաշիդ Աշոտի: Մականունը՝ Ռաշիդ Ջամբուլսկի, ծնվել է 12.08.1966, թագադրվել է՝ 10.03.1997, 14 տարով՝ 2007-2021 թթ., դատապարտվել է խիստ ռեժիմով ազատազրկման:

Թաքմազյան Վիտալի Նիկոլաևիչ: Մականունը՝ Խազ, ծնվել է 22.05.1946, թագից զրկվել է, սպանվել է 17.09.1998՝ Նովոռոսիյսկում, թաղված է Տուապսեում: Սահակյան Սամվել Վյաչեսլավի: Մականունը՝ Սամվել Քոբուլեթսկի, ծնվել է 1972 թ., թագից զրկվել է 1993 թ.։ Օհանով Ռուդոլֆ Սերգեևիչ: Մականունը՝ Ռուդիկ Բակինսկի, ծնվել է 14.12.1946, սպանվել և թաղվել է Մոսկվայում: Նիկողոսյան Հայկ Նիկոլայի: Մականունը՝ Հայկո Ղարաբաղսկի, ծնվել է 08.07.1963, թագից զրկվել է: Մանուկյան Մանուկ Սահակի: Մականունը՝ Պարիկ Մանուկ, ծնվել է 1929 թ., մահացել է 2001 թ., թաղված է Երևանում: Ասատրյան Սերգեյ Էդուարդի: Մականունը՝ Օսետրինա, ծնվել է 04.12.1986, թագադրվել է 06.11.2008, ազատազրկման մեջ անցկացրել է 6 ամիս՝ 23.07.2011-22.01.2012: Ասատրյան Էդուարդ Սերգեյի: Մականունը՝ Էդիկ Թբիլիսկի, ծնվել է 14.09.1968, ազատազրկման մեջ անցկացրել է 2 տարի 10 ամիս: Առաքելյան Արտյոմ Սոսոյի: Մականունը՝ Արտյոմ Լիպեցկի, ծնվել է՝ 08.11.1979, թագադրվել է 2012 թ., ազատազրկման մեջ անցկացրել է 6 ամիս: Կարապետյան Մայիս Ավթանդիլի: Մականունը՝ Մայիս Կիրովականսկի, ծնվել է 06.05.1969, թագադրվել է 1994 թ., սպանվել է Մոսկվայում՝ 27.07.2001: Ղազարյան Ռոբերտ Կոստանի: Մականունը՝ Գյամշ, ծնվել է 11.09.1952 թ., թագադրվել է 1970 թ., թագից զրկվել է, ավտովթարից մահացել է 31.12.1987, թաղված է Երևանում: Ջանինյան Արման Մայիսի: Մականունը՝ Արման Կալուժսկի, ծնվել է 19.03.1977, թագադրվել է 19936 թ., թագից զրկվել է, դատվածությունը՝ 8 տարի՝ 28.01.2009-27.01.2017:
Սաֆարյան Հրանտիկ Հայրապետի: Մականունը՝ Սինոկ, ծնվել է 10.10.1930, մահացել է ցիրոզից՝ 21.05.1994, թաղված է Սոչիում: Մանուկյան Գեորգի Միխայիլի: Մականունը՝ Ժորիկ Թբիլիսկի, ծնվել է 07.03.1964, թագադրվել է 1993 թ., դատվածությունը՝ 3 տարի՝ 20.05.2010-19.05.2013: Խոյեցյան Ռաֆիկ Սոսի Մականունը՝ Խոյ, ծնվել է 22.01.1937, մահացել է քաղցկեղից՝ 23.04.2013, թաղված է Երևանում: Սուքիասով Զաքրո Գեորգիի Մականունը՝ Շաքար, ծնվել է 08.08.1958 թ., թագից զրկվել է, դատվածությունը՝ 3 տարի՝ 14.02.2013-13.02.2016: Բաղիրյան Լազար Ջավադի Մականունը՝ Լազար Գյանջինսկի, ծնվել է 21.02.1955, մահացել է 31.10.2010 , թաղված է Մոսկվայում: Բարսեղյան Նիգալ Տիգրանի Մականունը՝ Նիկոլ, ծնվել է 12.09.1949, մահացել է 18.02.1996, թաղված է Գյումրիում: Բաղդասարյան Ռաֆայել Մկրտչի Մականունը՝ Ռաֆիկ Սվո, ծնվել է 1930 թ., մահացել է Մոսկվայում՝ 23.06.1993, թաղված է Երևանում: Միխայելյան Օլեգ Գեորգիի Մականունը՝ Օլեգ Աշխաբադսկի, ծնվել է 05.04.1962, ազատազրկման մեջ է եղել 7 տարի՝ 12.03.2006-11.01.2013 թթ.: Ղազարով Արտաշ Գեորգիի Մականունը՝ Աֆո Հավլաբարսկի, ծնվել է 1922 թ.։ Մահացել է: Եղիև Սերգեյ Գեորգիի Մականունը՝ Սերժիկ Թբիլիսկի, ծնվել է 25.02.1975, թագադրվել է 1996 թ., մահացել է Մոսկվայում՝ 15.02.2010՝ սրտային անբավարարությունից, թաղված է Դոնի Ռոստովում, դատվածությունները՝ 1 տարի՝ 02.01.2006-29.12.2006, 1 տարի՝ 23.01.2008-22.01.2009: Գևորգյան Կիմ Կարապետի Մականունը՝ Կոլիկ Սոլդատ, ծնվել է 1928 թ.։ Մահացել է: Բարսեղով Նիկոլայ Իոսիֆի Մականունը՝ Կոլյա Կուլտյապի, ծնվել է 1920 թ., մահացել է 1982 թ., թաղված է Թբիլիսիում: Բարսեղով Վլադիմիր Կարումի` մականունը՝ Կիրպիչ, ծնվել է 15.05.1928, մահացել է 29.09.2000՝ Դոնի Ռոստովում, թաղված է Դոնի Ռոստովում: Բարսեղյան Միխայիլ Վարազդատի– մականունը՝ Միշկա Կոսոլապիյ, ծնվել է 1953 թ., մահացել է 1991 թ.: Առաքելով Միխայիլ Գեորգիի Մականունը՝ Սերյոժա Ուլիչնիյ, ծնվել է 15.12.1929, մահացել է տուբերկուլյոզից՝ 23.11.1993՝ Թբիլիսիում: Անդրիասով Հովհաննես Ազատի– մականունը՝ Օհոսիկ, ծնվել է 1977 թ., թագադրվել է 1996 թ., մահացել է 2010 թ.ականին՝ Դոնի Ռոստովում:
Ամիրխանյան Վիլլի՝ մականունը՝ Վիլիկ, թագից զրկվել է: Մելիք-Հակոբով– մականունը՝ Կոլկա Թուրք, մահացել է 1954 թ.՝ Կոլիմայում: Աղաբեկով Յակով Դավթի-մականունը՝ Յաշկա Կոլիմսկի, ծնվել է 1914 թ.։ Մահացել է: Շաքարյան Հրանտ Սահակի Մականունը՝ Ցուրո, ծնվել է 1927 թ., մահացել է 1997 թ., թաղված է Թբիլիսիում: Մեսրոպյան Հայկ Հակոբի, մականունը՝ Հայկազ, ծնվել է 1926 թ., մահացել և թաղվել է Թբիլիսիում: Գևորգյան Ստեփան Կիմի Մականունը՝ Ստյոպա Թբիլիսկի, ծնվել է 07.1.1953, թագից զրկվել է, մահացել է 15.12.2011՝ սրտի անբավարարությունից, թաղված է Թբիլիսիում, դատվածությունը՝ 5 տարի՝ 28.03.2011-27.03.2016: Առաքելով Կառլո Հովհաննեսի: Մականունը՝ Կառլիկ Նոս, ծնվել է 1937 թ., մահացել և թաղվել է Թբիլիսիում: Մարգարյան Հրանտ Ներսեսի Մականունը՝ Համբալ, ծնվել է 1932 թ., թագից զրկվել է, մահացել է: Ռոստոմյան Հարություն Սարգսի Մականունը՝ Հարութ Էջմիածինսկի, ծնվել է 21.11.1956, մահացել է 1999 թ., մահվան փաստը՝ կորել է: Սաֆարյան Կամո Հրաչիկի Մականունը՝ Կամո Գորկովսկի, ծնվել է 13.06.1961, դատվածությունը՝ 8 ամիս՝ 27.06.2009-26.02.2010 թթ: Հարությունյան Սամվել Խաչիկի Մականունը՝ Մանեթի տղա Սամո, ծնվել է 05.12.1975:
Վարդանով Ալբերտ Արշակի Մականունը՝ Շրամիամի Աբո, ծնվել է 1931 թ., մահացել և թաղվել է Թբիլիսիում: Սողոմոնյան Լևոն Մականունը՝ Տիժո, ծնվել է 1928 թ., թագադրվել է 1958 թ., քաղցկեղից մահացել և թաղվել է Երևանում: Հովհաննեսյան Վլադիմիր Ռոմանի Մականունը՝ Վովա Թբիլիսկի, ծնվել է 04.11.1965, մահացել է 15.05.2001՝ Մոսկվայում, որտեղ էլ թաղվել է։ Խաչիկյան Ռոստոմ Մանվելի Մականունը՝ Ռոստիկ Կոնդսկիկ, ծնվել է 13.07.1981, թագից զրկվել է: Գրիգորյան Գևորգ Հարությունի– մականունը՝ Գևորիկ Նեֆտեկամսկի, ծնվել է 03.02.1981, թագադրվել է 14.12.2012: Պողոսյան Մամիկոն Միքայելի Մականունը՝ Մամիկ Օդնոռուկի, ծնվել է 14.11.1931, մահացել է Երևանում՝ սրտային անբավարարությունից՝ 21.10.2006: Մելիքսեթյան Արմեն– մականունը՝ Ցրիպա, ծնվել է 1978 թ., թագադրվել է 2006 թ., թագից զրկվել է նույն թ.ականին: Սուքիասյան Թռչնակ Ալբերտի-մականունը՝ Լոլո, ծնվել է 28.05.1933, թագից զրկվել է, մահացել և թաղվել է Երևանում: Կոստանդյան Երեմ Ռազմիկի մականունը՝ Երեմ Ալավերդսկի, ծնվել է 1963 թ., մահացել է Վանաձորում, թաղված է Ալավերդիում։ Քոսիյան Խոչերես Սերգեյի Մականունը՝ Պիկա Կոզիր, ծնվել է 18.06.1925։ Մահացել է:
Խոջյան Կարապետ Սարգսի-մականունը՝ Շուրիկ, ծնվել է 1955 թ., մահացել է 1995 թ., թաղված է Գյումրիում: Ենոքյան Գոռ Էվրիկի Մականունը՝ Գոռ, ծնվել է 07.01.1970։ 10.01.2006 Մոսկվայում կորել է: Ադամյան Սարգիս Ավագի Մականունը՝ Ավագի տղա, ծնվել է 16.12.1941, մահացել է 17.06.2011, թաղված է Երևանում: Ղազարյան Արտեմ– մականունը՝ Արտեմ Լենինականսկի, թագադրվել է 2012 թ.ականին: Ոսկանյան Արթուր Սուրենի-մականունը՝ Տուրո, ծնվել է 19361 թ., թագադրվել է 1979 թ., թագից զրկվել է 1981 թ.: Բաղդասարյան Ռաֆիկ-մականունը՝ Ռաֆիկ նարկոմ, մահացել է 13.03.1992։ Արշակյան Հարություն Լյուդվիգի Մականունը՝ Հարութ, ծնվել է 10.05.1959, թագադրվել է 1986 թ., մահացել է Երևանում՝ 26.07.2006՝ թոքերի քաղցկեղից: Մարտիրոսյան Վլադիմիր Մաթևոսի- մականունը՝ Վովա Վյատլագ, ծնվել է 1934 թ., մահացել է 2002 թ., թաղված է Երևանում: Կարինյան Յուրի Երվանդի– մականունը Երվանդովիչ, ծնվել է 1925 թ., մահացել և թաղվել է Երևանում: Եղոյան Բաբկեն Լիպարիտի Մականունը՝ Թլիկ բաբո, ծնվել է 1925 թ., մահացել է 1999 թ., թաղված է Երևանում: Դավթյան Արմեն Սպարտակի Մականունը՝ Գլազ, ծնվել է 1959 թ., մահացել է 1996 թ., թաղված է Երևանում: Հարությունյան Վասիլի Գուրգենի Մականունը՝ Վասիկո, ծնվել է 1969 թ.: Հարությունյան Իգոր Յուրի Ծնվել է 1962 թ., թագից զրկվել է: Հայրիյանց Վիկտոր Արտաշի Մականունը՝ Տիտյա, ծնվել է 1950 թ., թագից զրկվել է, մահացել է: Մարության Վանիկ Արամի Մականունը՝ Վանչո, ծնվել է 1922 թ,, մահացել է 1967 թ.: Մուրադյան Արա Հարությունի Մականունը՝ Արա Արմավիրսկի, ծնվել է 1973 թ., թագադրվել է 2012 թ.: Խոյեցյան Ռաֆայել Ռաֆիկի Մականունը՝ Աֆուլիկ, ծնվել է 1979: Օրբելյան Գառնիկ Սարգսի– մականունը՝ Գիժ, ծնվել է 1928 թ., թագից զրկվել է, մահացել է 2005 թ.: Հարությունյան Արմեն Վլադիմիրի Մականունը՝ Արմեն Կանևսկոյ, ծնվել է 1970 թ., թագադրվել է 1997 թ., մահացել է 2010 թ.՝ Աստրախանում, թաղված է Երևանում: Գուլոյան Տիգրան– մականունը՝ Գուլո Թբիլիսկի, մահացել է: Հովհաննիսյան Տիգրան Աշոտի Մականունը՝ Տիկո, ծնվել է 1959 թ.: Մկրտչյան Մելս Աբրահամի Մականունը՝ Կնդո, ծնվել է 1938 թ., մահացել է Մոսկվայում՝ 2005 թ.՝ քաղցկեղից, թաղված է Երևանում: Մինալյան Ալիկ Սարգսի Մականունը՝ Ալիկ Սոչինսկի, ծնվել է 1972 թ., սպանվել է 2009 թ.՝ Մոսկվայում, թաղված է Սոչիում: Մնջոյան Ռաֆիկ Մարտիրոսի Մականունը՝ Մնջո Ռաֆ, ծնվել է 1927թ., մահացել է 1976 թ., թաղված է Գյումրիում: Յուզբաշև Արամ Մուշեղի Մականունը՝ Արամ Պյատիգորսկի, ծնվել է 1957, սպանվել է 1995 թ., թաղված է Մոսկվայում: Սարգսյան Գրիգոր Սարգսի– մականունը՝ Սամսոն, ծնվել է 1913 թ., մահացել է 1969 թ., թաղվածէ Երևանում:
Սիմոնյան Սարգիս Վահանի Ծնվել է 1916 թ., մահացել է 1976թ., թաղված է Երևանում: Կարապետյան Միշա Հովհաննեսի Մականունը՝ Գազան Միշիկ, ծնվել է 1929 թ., մահացել է 2000 թ., թաղված է Երևանում: Գրիգորյան Ռոմիկ Արտեմի Մականունը՝ Ջափի, ծնվել է 1937 թ., թագից զրկվել է, մահացել է 1991 թ., թաղված է Կապանում: Առաքելյան Արա Մովսեսի Մականունը՝ Արո, ծնվել է 1976 թ., թագադրվել է 1997 թ., թագից զրկվել է, սպանվել է 2004 թ.՝ Սանկտ Պետերբուրգում, թաղված է Երևանում: Սաֆարյան Հենրիկ Եղիշի Մականունը՝ Հենդո, ծնվել է 1933 թ., մահացել է 1990 թ.: Մխիթարյան Ենոք Մուշեղի Մականունը՝ Ենոք, ծնվել է 1930 թ., մահացել է 1972 թ.: Սարգիսով Բորիս Արտեմի Մականունը՝ Բիչոկ, ծնվել է 1949 թ., մահացել է 1998 թ.: Հակոբյան Վոլոդյա Հայրիկի Մականունը՝ Գող Վալոդ, ծնվել է 1940 թ., մահացել է 1990թ.: Գևորգյան Հայկ Գարեգինի Մականունը՝ Գոգա Ունժլագսկի, ծնվել է 1927 թ., վերքերից մահացել է 1994 թ.՝ Մոսկվայում, թաղված է Երևանում: Վարդանյան Պողոս Հարությունի– մականունը՝ Բանտ Պողոս, ծնվել է 1929 թ., մահացել է 1970 թ., թաղված է Երևանում: Մանթաշով Բիչիկո Իոսիֆի Մականունը՝ Բիչիկո, ծնվել է 1931 թ., ինֆարկտից մահացել է 1999 թ.՝ Թբիլիսիում: Պետրոսյան Մարզպետունի Գարուշի Մականունը՝ Մարզո, ծնվել է 1960 թ., թագադրվել է 1983 թ., սպանվել է 2009 թ.՝ Գոռավանում: Օհանով Ալեքսանդր Սերգեյի Մականունը Սաշիկ Բակինսկի, ծնվել է 1950 թ., թագադրվել է 1972 թ., սպանվել է 1974 թ.՝ Խերսոնում: Ասլանյան Վարդգես Մուշեղի Մականունը՝ Ցիպո, ծնվել է 1938 թ., մահացել է 1992 թ.: Գասպարյան Պետիկ Մականունը՝ Պետիկ, ծնվել է 1937 թ., մահացել է 2009 թ.: Փիլոյան Ռաֆայել Համբարձումի Մականունը՝ Մկան, ծնվել է 1942 թ., մահացել է 2004 թ.՝ Աշտարակում: Ջաղինով Լևան Հայկի– մականունը՝ Լյով Թբիլիսկի, ծնվել է 1930 թ., սպանվել է 1993 թ.՝ Դոնի Ռոստովում: Բաղդասարյան Յուրի Գրիգորիի Մականունը՝ Համբո, ծնվել է 1954 թ., մահացել է 2005 թ.: Խալաֆյան Արթուր Արշավիրի– մականունը՝ Կլոպ, ծնվել է 1956 թ., թագից զրկվել է, սպանվել է: Հովհաննեսյան Համայակ Ալեքսանի Ծնվել է 1908 թ., մահացել է 1960 թ.: Հարությունյան Անդրանիկ Հրաչիկի Մականունը՝ Անդո Խրոմոյ, ծնվել է 1973 թ. դատվածությունը 3 տարի 3 ամիս՝ 11.03.2009-10.06.2012: Ղազանչյանց Գեորգի Իսահակի Մականունը՝ Ժորա Արմյան, ծնվել է 1952 թ., մահացել և թաղվել է Տաշքենդում՝ 1994 թ: Մկրտչյան Արսեն Ստյոպայի Ծնվել է 1977 թ., դատվածությունը 3 տարի 6 ամիս՝ 2007-2011 թթ։ Ասատրյան Բարսեղ Մկրտչի– մականունը՝ Մգլո Բարսեղ, ծնվել է 1923 թ., մահացել է 1970 թ.: Սաղաթելով Էրիկ Ենոքովիչ Մականունը՝ Էրիկ Աշխաբադսկի, ծնվել է 1961, սպանվել է 2006 թ.: Շտամանեթյան Նոդար Խաչիկի Մականունը՝ Նոդար, ծնվել է 1959 թ., թագադրվել է 1992 թ., մահացել է 1994 թ.: Սողոմոնով Ալբերտ Երվանդի Մականունը՝ Ալիկ Զիմագոռ, ծնվել է 1930 թ., մահացել է 2003 թ.: Ավագով Ռաֆիկ Միխայիլի Մականունը՝ Ռաֆիկ Ինգլաբովսկի, ծնվել է 1954 թ., թագից զրկվել է, մահացել է 1996 թ.՝ Պյատիգորսկում: Ղազարյան Արմեն Արարատի Մականունը՝ Պզո, ծնվել է 1964 թ., թագադրվել է 1991 թ., դատվածությունը 3 տարի 1 ամիս: Եղիազարով Կամո Արշակի Մականունը՝ Կամո Մոսկովսկի, ծնվել է 1962 թ., ունի 2 դատվածություն՝ 4 և 6 տարի ժամկետներով: Տեր-Պողոսյան Վանիկ Վարդանի Մականունը` Վանիկ, ծնվել է 1936 թ., թագադրվել է 1970 թ.: Սելվիյան Սարգիս Կարապետի Մականունը՝ Սարգիս, ծնվել է 1961 թ., թագադրվել է 1993 թ., դատվածությունը 2 տարի-2010-2012 թթ: Սողոյան Անդրանիկ Փայլակի Մականունը՝ Զապ, ծնվել է 1968 թ., թագադրվել է 1994 թ., դատվածությունը 22 տարի: Քոսյան Ռուբեն Գեորգիի Մականունը Ռուբեն, ծնվել է 1965 թ., թագադրվել է 1997 թ.: Մանուկյան Արմեն Ավետիքի Մականունը Սևո Երևանսկի, ծնվել է 1976 թ., թագադրվել է 1998 թ., թագից զրկվել է: Մահտեսյան Արթուր Վազգենի Մականունը Մահտես, ծնվել է 1973 թ., թագադրվել է 2000 թ., թագից զրկվել է: Միքայելյան Արտյոմ Չարիկի Մականունը Արտյոմ Գորիսկի, ծնվել է 1972 թ., թագադրվել է 2002 թ.: Ղարիբյան Արթուր Սամվելի Մականունը` Ղարիբ, ծնվել է 1974 թ., թագադրվել է 2004 թ., դատվածությունը 3 տարի 2 ամիս` 2010-2013 թթ: Հովհաննիսյան Գեորգի Ավետիսի Մականունը՝ Գոգի, ծնվել է 1965 թ., թագից զրկվել է: Հովսեփյան Աշոտ Վազգենի Մականունը՝ Աշոտ, ծնվել է 1972, մահացել է 2005 թ.՝ սրտային անբավարարությունից: Գրիգորյան Նորիկ– մականունը Նորիկ Աշտարակսկի, թագից զրկվել է: Կուկունյան Սուրեն Անուշավանի– մականունը Սեռի, ծնվել է 1936 թ., թագից զրկվել է, սպանվել է 1992 թ.՝ Ադիգեյում: Դավիդով Գեորգի Ռոստոմի– մականունը՝ Գևո, ծնվել է 1935 թ., թագադրվել է1956 թ., թագից զրկվել է 1965 թ., մահացել է 1991 թ.՝ Թբիլիսիում: Շամիրով Լևան Գեորգիի Մականունը՝ Լյովա Սիաբանդ, ծնվել է 1937 թ., թագադրվել է 1959 թ., թագից զրկվել է 1968 թ., սպանվել է 2008 թ.՝ Թբիլիսիում: Բրուտյան Ժիրայր Խաչատուրի Մականունը՝ Ժիրո, ծնվել է 1979 թ., թագադրվել է 2011 թ.: Ավետիսյան Սուրեն Պավլուշի Մականունը՝ Սուրո, ծնվել է 1973 թ., դատվածությունը՝ վտարում: Ադամյան Աղաս Ֆրանցի Մականունը՝ Աղաս Երևանսկի, ծնվել է 1972 թ., դատվածությունը 6 տարի 6 ամիս՝ 2006-2014 թթ: Ադամյան Տիգրան Արմենի Մականունը` Տիգա, ծնվել է 1973 թ., մահացել է 2000 թ.: Այվազով Թելման Այվազի– մականունը Թելման, ծնվել է 1942 թ., հրդեհի հետևանքով մահացել է 1997 թ.՝ Մոսկվայում: Հայրումյանց Վյաչեսլավ Սեմյոնի- մականունը՝ Արմյան Վոլկ, ծնվել է 1950 թ.: Հակոբով Ավթանդիլ Գեորգիի– ծնվել է 1954 թ., սպանվել է 2001 թ.՝ Մոսկվայում: Ակոպով Նիկոլայ Սերգեյի Մականունը՝ Կոմս Բաթումսկի, ծնվել է 1933 թ., թագից զրկվել է: Հակոբյան Աշոտ Արամի– մականունը՝ Աշոտ, ծնվել է 1969 թ., թագից զրկվել է: Հակոբյանց Ռոբերտ Արմենակի– մականունը՝ Ռաֆիկ, ծնվել է 1937 թ., մահացել է: Ամիլյան Էդվարդ Գրիգորիի Մականունը` Էդիկ Մոսկվա, ծնվել է 1926 թ., մահացել է 1998 թ.: Առաքելյանց Արտյոմ Ստեփանի– մականունը Արտյոմ Կրասնովոդսկի, ծննդյան գտարեթիվը 1933 թ., մահացել է 1994 թ.: Արզումանով Ստանիսլավ Հրանտիկի Մականունը՝ Ստաս Բակինսկի, ծնվել է 1944 թ.: Արոյան Էդուարդ Վոլոդյայի Մականունը՝ Շուրիկ, ծնվել է 1952 թ., թագից զրկվել է: Ասատրյան Վարդան Վարազդատի Մականունը՝ Բջե, ծնվել է 1962 թ., թագադրվել է 1988 թ., թագից զրկվել է: Ասատրյան Մանուկ Բենիկի– մականունը՝ Միշա Գաչիկ, ծնվել է 1961 թ.: Բաղդասարյան Ռաֆայել Մայիսի– մականունը՝ Ռաֆիկ Սուխումսկի, ծնվել է 1935 թ., մահացել է ավտովթարից: Բարսեղյան Ռուբիկ Անդրանիկի Մականունը՝ Ռուբո, ծնվել է 1950 թ., թագից զրկվել է: Գրիգորյան Ռոբերտ- մականունը՝ Ռոբերտ Բակինսկի, թագից զրկվել է, մահացել է: Գրիգորյան Շավարշ Արամի Մականունը՝ Ձեթո, ծնվել է 1928 թ., թագից զրկվել է մահացել է: Գուլխասյան Ռազմիկ Բագրատի Մականունը՝ Բագրատովիչ, ծնվել է 1953 թ.: Գուրգենյան Ալբերտ Հոկտեմբերի Մականունը` Մարյակ, ծնվել է 1958 թ., թագից զրկվել է: Դեմիրյանց Եֆիմ Մինասի– մականունը՝ Ֆիմա, ծնվել է 1936 թ., թագից զրկվել, մահացել է: Երեմյան Վիկտոր Մովսեսի- մականունը՝ Բակինսկի, ծնվել է 1931 թ., մահացել է: Զապունյան Խորեն Սողոմոնի Մականունը` Խորեն, ծնվել է 1932 թ., մահացել է 2008 թ.՝ Թբիլիսիում: Կարապետյան Լևոն Հայկի Ծնվել է 1968 թ.: Քելիշյան Եֆրեմ Գուրգենի– մականունը` Եֆիմ, ծնվել է 1958 թ.: Կոստանդյան Արման Ռազմիկի– մականունը` Հայ, ծնվել է 1975, թագից զրկվել է: Մակարյան Ալեքսանդր Աշոտի Մականունը` Ալո, ծնվել է 1965 թ.: Մանուկյան Գեորգի Խաչատուրի Մականունը՝ Սողո, ծնվել է 1925 թ., մահացել է: Մարիանյան Ռաֆիկ– մականունը՝ Ռաֆ Կուկլա , ծնվել է 1946 թ., սպանվել է 1990 թ.: Մարկարով Վլադիսլավ Իշխանի- մականունը՝ Ցապլյա, ծնվել է 1945 թ., թագից զրկվել է: Մելիքյան Գևորգ Ալբերտի Մականունը` Գևորիկ, ծնվել է 1970 թ.: Մկրտումով Էդուարդ Գարեգինի Մականունը՝ Գազան: Մինասյան Կարեն Բուխարենի Մականունը` Կարեն Լենինականսկի, ծնվել է 1972 թ., սպանվել է 1999 թ.՝ Մոսկվայում, թաղված է Գյումրիում: Ներսեսյան Վազգեն Գարեգինի Մականունը՝ Վզգո, ծնվել է 1936 թ.: Նուրիջանյան Գրիգորի Փարավոնի– մականունը Արմյանին, ծնվել է 1951 թ.: Փիլոյան Նորայր Ռաֆիկի Մականունը Կոնչո, ծնվել է 1979 թ.: Սարգսյան Ռուբեն Թորգոմի Մականունը՝ Ռուբիկ Պրոֆեսոր, ծնվել է 1942 թ., թագից զրկվել է, մահացել է Մոսկվայում՝ 2011 թ.: Պետրոսյան Ասատուր Մուշեղի Մականունը` Ասո, ծնվել է 1948 թ., թագադրվել է 1972 թ., թագից զրկվել է: Ստեփանյան Աշոտ Արտավազի Մականունը` Աշոտ, ծնվել է 1955 թ., կորել է 1993 թ., մահվան վայրը՝ Ուլյանովսկ: Տերտերյան Անդրանիկ Ժորժիկի Մականունը՝ Անդիկ, ծնվել է 1960 թ.: Թովմասյան Կառլեն Սերոբի Մականունը՝ Կառլեն Դուռակ, ծնվել է 1929 թ.: Խանիկերյան Ալբերտ Հակոբի Մականունը՝ Ալիկ, ծնվել է 1972 թ., թագից զրկվել է, դատվածությունը 3 տարի՝ 2012-2015թթ: Շահգելդյան Արտակ Ժիրայրի Մականունը` Արմյանին, ծնվել է 1978 թ., թագից զրկվել է:
 

Be the first to comment on "Ովքեր են հայ «օրենքnվ գnղերը», և ինչու նրանք Հայաստանում չեն ապրում (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ