«Հանրապետություն». ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը

 

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։ Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։ «Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալությանը հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդհանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով։ «Հանրապետություն» կուսակցություն

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/03/08/1027291/

© 1998 — 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "«Հանրապետություն». ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ