Յուլիա Նաչալովայի առողջական վիճակը վատանում է, նրա մոտ ուղեղի այտուցում է սկսվել

Ռուսական լրատվամիջոցներն ուշադիր հետևում են Յուլիա Նաչալովայի առողջական վիճակին: Վերջին տեղեկություններն այդքան էլ հուսադրող չեն: Ըստ Նաչալովայի հոսպիտալացման մասին տեղեկությունների, որոնք արդեն հաստատվել են երգչուհու ներկայացուցիչների կողմից, Յուլիայի մոտ բարձրացել է արյան մեջ շաքարի պարունակությունը, ինչի պատճառաով երգչուհին հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում:

Մարտի 14-ին Telegram հավելվածում գործող Mash ալիքը հաողրդել է, որ երգչուհու մոտ սկսվել է ուղեղի այտուցում, որը բարդանում է երկկողմանի թոքաբորբի պատճառով: Աղբյուրի հաղորդմամբ՝ երգչուհու վիճակը աստիճանաբար վատանում է և այժմ գնահատվում որպես ծայրահեղ ծանր:

Լրատվամիջոցները գրում են, որ երգչուհու առողջական վիճակը կտրուկ վատացել է նախկին ամուսնու հետ կոնֆլիկտից հետո:

https://life.tert.am/am/news/2019/03/15/yulia/56282

Be the first to comment on "Յուլիա Նաչալովայի առողջական վիճակը վատանում է, նրա մոտ ուղեղի այտուցում է սկսվել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ