Քոչարյանը շատ հանգիստ ընդունեց. նա կմնա կալանավորված

Առաջին ատյանի դատարանը նշեց, որ բացառված է թաքնվելու հնարավորությունը։ Այս մասին այսօր՝ մարտի 15-ին, ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ որոշման հրապարակումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։
«Դատարանն նշեց, որ բացառել է թաքնվելու հնարավորությունը, կալանքի ժամկետի երկարացման միակ հիմքն այն է, որ քանի որ հիմա նյութերին ծանոթանալու փուլն է, ռիսկային է գնահատել գործի վրա ազդելու հավանականությունը, եւ դատարանը գտել է, որ չկա հիմնավոր կասկած կաշառքի դրվագով»,- ասաց Արամ Օրբելյանը։

Օրբելյանը հայտնեց, որ համապատասխանաբար գրավի միջնորդությունը մերժվել է:

Քոչարյանը դատական նիստին ներկա է եղել. «Պարզ է, որ նա բացասաբար ընդունեց որոշումը, քանի որ ակնկալվում էր այլ արդյունունք: Միևնույն ժամանակ շատ հանգիստ ընդունեց: Չասեմ, թե սպասվում էր նման որոշում, սակայն կա դատական ակտ, որն ընդունում ենք որպես օբյեկտիվ իրականությունը: Եթե որոշման մեջ գրված լինի այն, ինչը բանավոր ասաց դատավորը, այն բողոքարկվելու է»:
https://hayacq.com/40607—.html

Be the first to comment on "Քոչարյանը շատ հանգիստ ընդունեց. նա կմնա կալանավորված"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ