Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս 2 ամսով

 

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը եւս 2 ամսով երկարացրել է նախկին պատգամավոր, ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը։ Այս մասին NEWS.am-ին ասաց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:

Միջնորդությունը դատարան էր ներկայացրել ՀՔԾ քննիչը։

Նշենք, որ այս գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, 101.232.917 ՀՀ դրամի գույք յուրացնելու, 1.228.176.342 ՀՀ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից 1.225.003.300 ՀՀ դրամ վատնելու և շորթմամբ 37․101․100 ՀՀ դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

https://news.am/arm/news/501507.html

Be the first to comment on "Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարացվեց եւս 2 ամսով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ