Նաիրա Մովսիսյանի 31-ամյակի հավաքույթը, պահքի սեղանն ու նվերները

 

Դերասանուհի Նաիրա Մովսիսյանն օրերս տոնել է 31-ամյակը: Օրը նշելու համար Նաիրան նախընտրել է հայկական միջավայր, պահքային մենյու և ամենամտերիմ մարդկանց ներկայությունը: Tert.am Life-ը ներկայացնում է օրվա լուսանկարներն ու մանրամասները:

Առաջինը Նաիրային շնորհավորել են մայրիկն ու դուստրը: Կեսգիշերին նրան տորթով շնորհավորելու է եկել նաև մտերիմ ընկերը՝ Արթուր Հայրապետյանը:

Նաիրան պատմեց, որ տարեդարձը չտոնելու որոշում էր կայացրել, քանի որ պահք է պահում, սակայն հասկացել է, որ ընկերները, միևնույն է, գալու են հյուր: Արդյունքում որոշել է նրանց հետ գնալ հայկական միջավայրով ռեստորան: Ասում է՝ սեղանին գերակշռել են պահքային ուտեստները: Տոնական տորթն էլ դոնդողից է եղել, որպեսզի հումքը մրգային լինի, ոչ թե կենդանական:

Տորթի մոմերը փչելիս դերասանուհին մտապահել է նվիրական երազանք, որը կապված է անձնականի հետ: «Յուրաքանչյուր կին ունի կանացի երազանք: Ես որոշել էի այլևս չբարձրաձայնել այդ մասին, բայց, կարծես, չի ստացվում: Բնականաբար, ուզում եմ անձնական երջանկություն: Նաև ցանկանում եմ, որ մարդիկ մի քիչ ավելի շատ ժպտան»,- ասաց նա:

Դերասանուհուց հետաքրքրվեցինք՝ արդյոք եղել են հետաքրքիր նվերներ, անակնկալներ հակառակ սեռի երկրպագուների կողմից. «Ոչ: Եղան մարդիկ, որոնք շնորհավորեցին ինձ և խնդրեցին հասցե ասեմ, որպեսզի հետաքրքիր նվեր մատուցեն: Ես, իհարկե, նշեցի այն հասցեն, որտեղ տոնելու ենք տարեդարձս, բայց, ինչպես և ակնկալում էի, ոչինչ չեղավ: Որևէ մեկին վիրավորել չեմ ուզում, բայց մարդիկ սովոր են առյուծ լինել սոցցանցերում, իսկ իրական կայնքում նապաստակ դառնալ»:

Նաիրան նշեց, որ ընկերներից ոմանք հարգելի պատճառներով ներկա չեն եղել իր տարեդարձին, սակայն բոլորը հոգացել են իրեն հաճելի անակնկալ մատուցելու մասին:

«Օրվա ընթացքում տարբեր նվերներ մատուցեցին ինձ, ինչը շատ հաճելի էր: Շատ էի ոգևորվել այդ ուշադրությունից: Ամենամեծ անակնկալն ինձ համար մայրիկիս ու դստերս նվերն էր՝ դրամապանակ՝ համապատասխան պարունակությամբ: Հարցը նյութական արժեքը չէ, պարզապես ես սովոր եմ ինքս նման նվերներ անել, անսպասելի էր, որ իրենց կողմից այդպիսի նվեր կստանամ: Աջիկս նաև երգեց ինձ համար, ամբողջ օրվա ընթացքում ասում էր՝ այսօր քո տոնն է»,- ասաց Նաիրան ու հավելեց, որ տարատեսակ նվերներ է ստացել մի մասը գումարի տեսքով, մյուս մասը՝ նվերների:

Դերասանուհին նկատեց, որ նախորդ տարի նվերների զգալի մասը նկարել և հրապարակել էր, այս տարի որոշել է  զուսպ լինել, քանի որ պահք է պահում:

Լուսանկարները՝ Էլեն Գասպարյանի

Be the first to comment on "Նաիրա Մովսիսյանի 31-ամյակի հավաքույթը, պահքի սեղանն ու նվերները"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ