Այս որոշմամբ հնարավորություն կնձեռնվի փաստացի արտադրած էլեներգիայի մեծության հիման վրա որոշել ջրոգտագործման ծավալը

2018 թվականի հոկտեմբեր նոյեմբեր ամսիներին քննարկումներ տեղի ունեցան Հայաստանում գործող փոքր ՀԷԿ–երում ջրաչափական սարքերի բացակայության խնդրի շուրջ ՝ ինչը որոշակի դժգոհությունների ալիք առաջացրեց փոքր ՀԷկ-երի սեփականատերերի շրջանում:

Փոքր ՀԷԿ-երի միության դիրքորոշումը հետևյալն էր ՝ հիդրոկայանների կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի մեծության միջոցով ջրի ծավալի հաշվարկման բանաձևի կիրառում:
Խնդրի հետ կապված Փոքր ՀԷԿ-երի միությունը քննարկումներ իրականացրեց Բնապապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների և ոլորտի մասնագետների հետ :

2019թ-ին մարտի 14-ին կառավարությունը ընդունեց որոշում որով կանոնակարգվում է ՀՀ տարածքում ջրային ռեսուրսներից ջրառի ծավալների այլընտրանքային հաշվառումը հաշվարկային եղանակով՝ ջրաչափերի և (կամ) ջրաչափական դիտակետերի բացակայության , ինչպես նաև այն դեպքում, երբ դրանք չեն համապատասխանում սահմանված տեխնիկական ու շահագործման պայմաններն կամ գտնվում են անսարք վիճակում:

Ըստ վերոնշյալ որոշման կարգի հիդրոտուրբինի առկայության դեպքում, ջրային ռեսուրսներից իրականացված ջրօգտագործման ծավալը պետք է հաշվարկվի հիդրոտուրբինի շահագործման հաշվարկային ժամանակահատվածի արտադրյալով:
Այս որոշմամբ հնարավորություն կնձեռնվի փաստացի արտադրած էլեներգիայի մեծության հիման վրա որոշել ջրոգտագործման ծավալը, ինչը իր հերթին գործիք կհանդիսանա ջրօգտագործման թույլտվությամբ տրված ջրառի ծավալի նկատմամբ սահմանել վերահսկողություն:

Ստորև ձեզ եմ ներկայացնում Հայաստանի Հանրապետության Կառավարության 2019թ-ի մարտի 14 –ի, 225 – Ն որոշումը:

Slaq.am — Լրատվական աղբյուր

http://www.slaq.am/arm/news/1306334/

Be the first to comment on "Այս որոշմամբ հնարավորություն կնձեռնվի փաստացի արտադրած էլեներգիայի մեծության հիման վրա որոշել ջրոգտագործման ծավալը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ