Հատված Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն » գրքից

 

Երեկոյան ժամը ութի կողմերը զեկուցեցին, որ պատվիրակություն է եկել պաշտպանության նախարարությունից, ուզում են հանդիպել ինձ հետ: Զարմացա, բայց ասացի, որ սպասեն. ինձ զեկուցում էին հերթական տեղեկատվությունը դահլիճի մասին: Տասը րոպեից ներս հրավիրեցի:

Մտան յոթ-ութ հոգի շարքով կանգնեցին. նստել չառաջարկեցի: Պատվիրակների մեջ էր Ալիկ Պետրոսյանը՝ պաշտպանության նախարարի տեղակալն ու «Երկրապահի» նախագահի տեղակալը:

Նորմալ, բայց ոչնչով առանձնապես աչքի չընկնող տղա էր:

Խիստ սկսեցի.

-Ի՞նչ կա: Ի՞նչ է պատահել: Ասել էի չէ՞, որ կողմնակի մարդ չլինի այստեղ:

Ալիկը ծամծմում է.

-Ահա…եկել ենք…բոլորով էնտեղ հավաքվել էինք…մենք…

Այդպես էլ խոսքը չվերջացնելով՝ կողեկող,- քաշվում էր թե վախենում,-մոտենում ու ինչ-որ կոլոլած թուղթ է դնում սեղանին:

Վերցնում եմ, բացում.

-Է՞ս ինչ է:

-Դե…խորհրդակցեցինք…ու բոլորը ասում են, որ…եթե…եթե այս մարդիկ նշանակվեն էս պաշտոններին, մենք ձեզ կաջակցենք:

Կարմիր գրիչով այդ թղթի վրա գրված էին բոլոր առանցքային պաշտոնները:

Արտադրական ենթակառուցվածքների նախարար Շիրխանյանն իր համար ընտրել էր վարչապետի պաշտոնը: Ի դեպ, Շիրխանյանի մասին Վազգենին մի անգամ ասել էի. « Չե՞ս տեսնում, որ նա խարդախ ու բանսարկու է: Ի՞նչ ես գտել դրա մեջ»:

Հետո ցուցակում դատախազի պաշտոնին Գագիկ Ջհանգիրյանն էր, իսկ փոխվարչապետի տեղին աչքի էր դրել Անդրանիկ Քոչարյանը: Մի խոսքով, արդեն ամեն ինչ մեջ-մեջ էին արել:

-Ահա, նայեք…եթե համաձայն եք…էդ դեպքում…ոնց որ թե մենք…

Ու ես պայթեցի:

-Դուք պարզապես սրիկաներ եք: Դահլիճում դեռ վաթսուն մարդ ունեմ, դահլիճում դիակները դեռ չեն սառել, դուք արդեն պաշտո՞ն եք կիսում:

Անասուննե՛ր:

Մի խոսքով հայհոյելով դուրս արեցի:

Հրամայեցի. « Մա՛րշ էստեղից պաշտպանության նախարարություն:Էստեղ հարցը լուծեմ՝ կգամ ձեզանով զբաղվելու »: Գլուխները կախ դուրս եկան…

Կատաղել էի. Նույնիսկ նրանցից այդպիսի բան չէի սպասում:

Այդ թուղթը մինչև հիմա էլ իմ սեյֆում է: Այս պահին ժամանակ չունեի դրա մասին մտածելու:Պարզապես մոռացա այդ աղբը ու շարունակեցի աշխատել:

Slaq.am — Լրատվական աղբյուր

http://www.slaq.am/arm/news/1306404/

Be the first to comment on "Հատված Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն » գրքից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ