Կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ. Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին

Երեկ էլ, այսօր էլ նախարության աշխատողներ են եղել Արարատի մարզի Ավշար գյուղի դպրոցում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

 

«Կփորձենք վերականգնել աշակերտների իրավունքները, բայց այդ հարցում նաև ծնողները պիտի աջակցեն մեզ: Կարծում եմ, որ վերջնագրերով խոսելու տարբերակը, այն է՝ դպրոց չգնալ, մինչև տնօրենը չհեռանա, ճիշտ չէ: Բոլոր խնդիրները կարելի է լուծել, բայց ոչ վերջնագրերով ու իրենց երեխաների կրթության իրավունքը խախտելով», – ասաց նա:

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է Ավշար գյուղի դպրոցում շարունակվում են դասադուլներ ու գործադուլներ՝ նորընտիր տնօրենի հրաժարականի պահանջով, մինչդեռ տնօրենը չի պատրաստվում հրաժարական տալ:

Կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ. Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին

Be the first to comment on "Կարծում եմ՝ վերջնագրերով խոսելու տարբերակը ճիշտ չէ. Արայիկ Հարությունյանը՝ Ավշար գյուղի դպրոցի դասադուլի մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ