Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել

 

Նաիրա Զոհրաբյանը շատ է ուզում, որ կանադահայ գործարարի նախաձեռնությունը ստացվի։

ԵՐԵՎԱՆ, 15 ապրիլի – Sputnik. Հայաստանը կարող է դառնալ աշխարհում տուրիզմի բրենդերից մեկը։ Facebook սոցիալական ցանցի իր էջում ասյա մասին գրել է ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Կանադահայ գործարարներից մեկը մտածում է Էրեբունի բերդաքաղաքը, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը դարձնել զբոսաշրջության աշխարհահռչակ բրենդեր։ Որովհետեւ Էրեբունին, Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը աշխարհում բացառիկ են։ Շատ եմ ուզում, որ այս նախաձեռնությունը ստացվի»,– գրել է նա։

Զոհրաբյանը չի նշել գործարարի անունը։

Էրեբունի ամրոցը պատմական հուշարձան է, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ Արին բերդ բլրի վրա: Մ.թ.ա. 782 թվականին հիմնադրել է Վանի թագավորության արքա Արգիշտի Ա-ն։

Խնձորեսկի քարանձավներն ու Քարահունջը գտնվում են Սյունիքի մարզում։

Read more: https://armeniasputnik.am/tourism/20190415/18070276/kanadahay-gortsararn-uzum-e-hayastann-ashxarhahrchak-brend-dardznel.html

Be the first to comment on "Կանադահայ գործարարն ուզում է Հայաստանն աշխարհահռչակ բրենդ դարձնել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ