Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի Ռուսաստանը

 

ՌԴ Կրասնոդարի երկրամասի Արմավիր քաղաքից 7-ամյա Անջելինա Մկրտչյանը մայիսին Թուրքիայում կայանալիք գեղեցկության, նորաձևության և տաղանդի Universe beauty փառատոնին կներկայացնի Ռուսաստանը, հաղորդում է gorodarmavir.ru-ն:
Մարտին փոքրիկ հայուհին մասնակցել է Moscow Beauty 2019 ընտրական փառատոնին՝ արժանանալով «Փոքրիկ միսս Մոսկվա» տիտղոսին:
Մասնագետները նկատել են Անջելինա Մկրտչյանին և նրան առաջարկել մասնակցել գեղեցկության, նորաձևության և տաղանդի Russian Beauty 2019 մրցույթին, որտեղ ժյուրիի նախագահը դիզայներ Վյաչեսլավ Զայցևն է եղել: Անջելինան արժանացել է «Ռուսաստանի գեղեցկուհի Mini» գրան պրիին, ինչպես նաև Զայցևի նոր հավաքածուի ցուցադրությանը որպես մոդել մասնակցելու առաջարկ ստացել:

Հայազգի աղջնակը Հայկական ազգային մշակույթի կենտրոնի սան է: Նրա երազանքն է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:
Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի  Ռուսաստանը
Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի  Ռուսաստանը
https://hayacq.com/41274—7-.html

Be the first to comment on "Թուրքիայում կայանալիք գեղեցկության մրցույթում 7-ամյա հայուհին կներկայացնի Ռուսաստանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ