Video. «Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են». Գագիկ Ծառուկյան

 

«Էսօր մարդ ա գալու, ոչ թե բոլորը գան, ասեցի՝ պետք չի բոլորը գան»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով «Արարատցեմենտի» աշխատակիցների գործադուլին:

Հարցին՝ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպե՞լ է իր հետ, Ծառուկյանը պատասխանեց. «Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող գնար, բարի լիներ, մինչև էդ որոշում կայացնելը գործարանի պատասխանատուներին, ղեկավարներին, գնար, խոսեր մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա»:

«Ես իմ թիմի առաջ մաքուր եմ»,- հավելեց Ծառուկյանը:

 

168.am

http://www.slaq.am/arm/news/1311486/

Be the first to comment on "Video. «Ինքը իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են». Գագիկ Ծառուկյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ