Հայազգի գործարարը գումար կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար

 

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Անդրեյ Անդրևը (Օհանջանյանց), ով ինտերնետ-ծանոթությունների Badoo խոշորագույն կայքի հիմնադիրն է, ֆինանսական օգնություն կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար:
«Աստվածամոր տաճարին վրա հասած սարսափելի դժբախտությամբ պայմանավորված՝ ես զգալի նվիրաբերություն կանեմ դրա վերականգնման համար: Խոստանում եմ 100 տոկոսով փոխանցել Badoo-ի եկամուտը, որը կայքը կստանա ապրիլին Ֆրանսիայի 22 մլն օգտատերերից: Սիրտս Ֆրանսիայի ժողովրդի հետ է»,- գրել է գործարարն Instagram-ի իր էջում:
Անդրեյ Օհանջանյանցը (կեղծանունը՝ Անդրեյ Անդրեև-Tert.am) ծնվել է 1975 թվականին Մոսկվայում: Հանդիսանում է առավել հաջողակ համացանցային ձեռնարկատերերից մեկը: Գործարարի կարողությունը գնահատվում է 500 մլն դոլար:

https://www.tert.am/am/news/2019/04/17/andrey/2976271

Be the first to comment on "Հայազգի գործարարը գումար կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ