Որքան երկարում է Քոչարյանի կալանքը, այնքան կարճանում է Նիկոլի քաղաքական կյանքի տևողությունը

 

Ինչ ունենք այսօր:

Չկայացած զինվոր, չկայացած ուսանող, չկայացած քաղբանտարկյալ, չկայացած ընդդիմադիր, չկայացած պետական գործիչ Փաշինյանը՝ դարձել է վարչապետ ու փորձում է կայանալ նախագահ մարդուն փակի տակ պահելով:

Ինքնակայացում, սեփական ինքնագնահատականի բարձրացում՝ ահա նրա նպատակը, նրա դրդապատճառը՝ Քոչարյանին բանտում ամեն գնով պահելու:

Դրա համար նա վարի է տալիս հայ-ռուսական հարաբերությունները: Դրա համար վարի է տալիս ղարաբաղյան հաղթանակները: Չափազանց բարձր գին՝ չափազանց ցածր նպատակի համար, այնպես չէ՞:

Բայց Փաշինյանը ինքն էլ չհասկանալով, Քոչարյանի հետևից ընկնելով՝ ինքն իր համար ընտրեց մի հակառակորդ, ով իրենից հզոր է բոլոր առումներով: Նիկոլի ուսուցիչները նրան համոզել էին, թե իբր՝ ոչ ոք չի գալու կանգնի Քոչարյանի կողքին: Բայց եկան էլ, կանգնեցին էլ, պաշտպանեցին էլ, դիմադրեցին: Այսօր առկա դիմադրությունը նման է մի նոր հայրենական պատերազմի, որը մղվում է ո՛չ միայն հանուն Քոչարյան անձի, այլ արցախյան պատերազմի, մեր հաղթանակի, մեր զոհված տղաների, մեր ազատագրած տարածքների, Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության և մեր անվտանգության:

Եվ որքան երկարում է Քոչարյանի կալանքը, այնքան կարճանում է Նիկոլի քաղաքական կյանքի տևողությունը:

Նարե Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Slaq.am — Լրատվական աղբյուր

http://www.slaq.am/arm/news/1311598/

Be the first to comment on "Որքան երկարում է Քոչարյանի կալանքը, այնքան կարճանում է Նիկոլի քաղաքական կյանքի տևողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ