Նիկոլը սպառնում է Արցախում հեղափոխությամբ. Էդուարդ Շարմազանով

 

Նիկոլ Փաշինյանը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում: Այս մասին ֆեյսբուքյան գրառումէ  արել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Պատմությունը հիշում է բազմաթիվ վայ գործիչների, որոնք, իշխանության գալով, ոչ թե բարեփոխում են արել ու միավորել հասարակությանը, այլ հակառակը՝ բաժանարար գծեր քաշել երկրի ներսում ու գործ անելու փոխարեն ռեպրեսիաներ արել:

Այդպիսին էին բոլշևիկները Ռուսաստանում և նացիոնալ-սոցիալիստները կամ ֆաշիստները Գերմանիայում ու Իտալիայում:

Դժբախտաբար, նույն ճանապարհով է շարժվում Հայաստանի հեղափոխական կոմիտեի ղեկավար Փաշինյանը: Ընդամենը երեկ՝ մայիսի 9-ին, մեր Եռատոնն էր: Տոն, որը պետք է միավորի ողջ հայությանը:

Արի ու տես՝ մերօրյա բռնապետին դուր չի եկել, որ Արցախում բարձր են գնահատում ազգային հերոսներին:

Նյարդայնացած այս իրականությունից՝ Նիկոլը հասարակությունը հերթական անգամ բաժանում է հեղափոխականների ու հակահեղափոխականների և այս անգամ սպառնում հեղափոխությամբ Արցախում:

Հերիք է աջ ու ձախ սպառնաս, հերիք է ասուլիսներին աննպատակ գոռգոռաս ու քեզ պահես մանկության երազանքը չիրականացրած լաչառ երեխայի նման:

Վերջապես հաշտվիր, որ կան քո կարծիքը չկիսող մարդիկ ու այս մարդիկ քո ապաշնորհ քայլերի արդյունքում ավելանալու են, որոնք քո անօրակարգ և բովանդակությունից զուրկ խորոված ուտելու, ասֆալտին փռելու, գոռալու ու հեծանիվ քշելու հեղկոմական քաղաքականության հետ համամիտ չեն:

Հ.Գ.

Ժամանակն է գիտակցել, որ սկզբունքային գործիչներ ու մարդիկ կան դեռ:

Հ.Հ.Գ.

Գայլը վրան ոչխարի մորթի առած,

Գառներուն պահապան հսկող է դառած,

Աքլորը քարոզչի վերարկու հագած,

Ամբիոն է ելել, խելքի աշեցեք:

Ջիվանի»,– գրել է Շարմազանովը։

https://news.am/arm/news/511953.html

Be the first to comment on "Նիկոլը սպառնում է Արցախում հեղափոխությամբ. Էդուարդ Շարմազանով"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ