Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը

 

Եռատոնին նվիրված խորհրդանշական միջոցառումների շարքում մայիսի 10-ին Շուշիում տեղի է ունեցել Արցախյան պատերազմի հերոս, ազատամարտիկ, ԼՀՂ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր Վարդան Ստեփանյանի (Դուշման Վարդանի), տուն-թանգարանի բացման արարողությունը:

Վարդան Ստեփանյանը ծնվել է 1966-ի մարտի 9-ին Երևանում: 1984-ին զորակոչվել է Խորհրդային բանակ և մասնակցել Աֆղանստանի կռիվներին: Արցախյան պայքարի առաջին իսկ օրերից Դուշմանը նետվել է պայքարի դաշտ` մասնակցելով Երասխավանի, Շահումյանի, Մարտակերտի, Ասկերանի շրջանների ինքնապաշտպանական կռիվներին:

Դուշման Վարդանը զոհվել է 1992-ին հուլիսի 3-ին` Արցախի Մյուրիշեն գյուղի մոտ, դավադիր ականից:

https://mamul.am/am/news/150415

Be the first to comment on "Շուշիում բացվել է Դուշման Վարդանի տուն-թանգարանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ