«Բալասանյանը պետք է կարողանա տարանջատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը». Պետրոս Ղազարյան

 

Հաղորդավար, լրագրող Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի պատասխանը, լրագրողի` սահմանին լարվածության մասին հարցին՝ գնացեք իրենից հարցրեք, ինքն ա լիֆտի մեջ Ալիևին տեսել, ցուցադրական անհարգալից վերաբերմունք էր դեպի Փաշինյանը։ Մենք ուզենք-չուզենք, դուր գա թե չգա, Փաշինյանն ընտրված վարչապետ է և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը։ Պրն Բալասանյանի քամահրական վերաբերմունքն արհամարհանք էր ոչ թե վարչապետի նկատմամբ, այլ` բոլորիս։ Մեր ընտրության, մեր պետության, մեր քաղաքացիների նկատմամբ։ Իհարկե, մենք մեծ մասամբ լուռ մնացինք՝ շատ հասկանալի պատճատներով։ Պատճառներ, որոնք Արցախի հերոսը կարծես թե սկսել է նույնպես արհամարհել։ Ես հասկանում եմ՝ Վիտալի Բալասանյանը և Փաշինյանն անցել են տարբեր ուղիներ, միգուցե ունեն տարբեր աշխարհայացք ու շրջապատ, բայց պրն Բալասանյանը, լինելով պատասխանատու պետական ղեկավար, պետք է կարողանա տարանջատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը։ Գուցե այդ վարքագծի հեղհեղուկությունն է, որ թույլ չի տալիս մեր հերոսին տեսնել, որ 2018-ին ամենաքիչ զոհն ունենք ռազմագծում, որ մենք մտել ենք 10 ամենազինվող երկրների ցանկ, որ գողությունը բանակից էական նվազել է, որ հարուստների և իշխող կուսակցության հարազատ բարեկամների որդիները էլ չեն խուսափում ծառայությունից, որ գեներալներն էլ բիզնեսի կռիշներ չեն ու իրենց պատիվը չեն նսեմացնում։ Վերջիվերջո` մենք կարող ենք տարբեր ճանապարհներ ունենալ, բայց բոլորիս ճակատագիրը նույնն է՝ հզորացնել Հայաստանը, պաշտպանել Արցախը։ Վստահ եմ` Բալասանյանը նույն ձև է մտածում»։

https://mamul.am/am/news/150432

Be the first to comment on "«Բալասանյանը պետք է կարողանա տարանջատել շրջապատի տղու ու պետական այրի վարքագիծը». Պետրոս Ղազարյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ