Քոչարյանի գրասենյակը հաստատում է.մոտ ապագայում Քոչարյանը հնարավորություն կունենա իր պլանների, ծրագրերի մասին հայտարարելու

 

Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, իսկ տանն ընդունել է Սերժ Սարգսյանին։ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պատասխանել է Sputnik Արմենիայի հարցերին։
Կալանքից ազատվելուց հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին է այցելել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Զրույցում տեղեկությունը հաստատել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«ՀՀ երկրորդ նախագահը շուրջ 6 ամիս անցկացրել է անազատության մեջ։ Եվ դրանից հետո Սերժ Սարգսյանը եկել է նրան տեսակցելու։ Հանդիպումը կայացել է տանը» ,– ասաց Սողոմոնյանը։
Թե ինչ հարցեր են քննարկել նախկին երկու նախագահները, Սողոմոնյանը տեղյակ չէ, բայց կարծում է, որ զուտ անձնական հանդիպում է եղել։
Կալանքից ազատվելուց հետո Քոչարյանը նաեւ «Իզմիրլյան» բժշկական կենտրոն է այցելել` ընթացիկ բուժզննման:
«Առանձնապես պատճառ չկար, պարզապես ընթացիկ բուժզննում էր, քանի որ, գիտեք, մի քանի ամիս դրա հնարավորությունը չի եղել»,– ասաց Սողոմոնյանը` վստահեցնելով, որ Քոչարյանը առողջական լուրջ խնդիրներ չունի։
Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել ՀՀ երկրորդ նախագահի հետագա անելիքներին ու քաղաքական ծրագրերին վերաբերող հարցին` հույս հայտնելով, որ մոտ ապագայում Ռոբերտ Քոչարյանն ինքը հանդես կգա հայտարարությամբ։
«Չեմ կարող կոնկրետ ասել` ինչքան, բայց ոչ երկար ժամանակ հետո, կարծում եմ, ինքը հնարավորություն կունենա իր պլանների, ասելիքների, ծրագրերի մասին հայտարարելու` կա՛մ լրագրողների հետ շփվելու միջոցով, կա՛մ ելույթների, հրապարակումների միջոցով»,– ասաց Սողոմոնյանը։
Նշենք, որ մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ ՀՀ երկրորդ նախագահը կալանքից ազատվելուց հետո այցելել է հիվանդանոց, բացի այդ` տանը ընդունել է ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչներին, այդ թվում` Սերժ Սարգսյանին։

https://hayacq.com/42085—.html

Be the first to comment on "Քոչարյանի գրասենյակը հաստատում է.մոտ ապագայում Քոչարյանը հնարավորություն կունենա իր պլանների, ծրագրերի մասին հայտարարելու"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ