Նրանց կարողություններն անբավարար են.Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնեն Արտակ Զեյնալյանը…

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի քանի կարևոր դիտարկում օրվա կարևոր իրադարձությունների մասին․ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հրաժարականին անպայման պետք է հետևեն ԲԴԽ անդամների հրաժարականները։ ԲԴ խորհրդի ներկա կազմը չի կարող սպասարկել Հայաստանի առջև կանգնած մարտահրավերներին։ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արզուման Հարությունյանի հրաժարականը, գուցե, ավելի կարևոր է, քան նրա եղբոր՝ Գագիկ Հարությունյանի հրաժարականը։ Արզուման Հարությունյանի հրաժարականը կապված է մեր երկրի արդի անվտանգային ներքին և արտաքին սպառնալիքների և Արզուման Հարությունյանի անհամատեղելիության հետ։ Հավատանք, որ գործընթացն անցնցում շարունակություն կունենա։ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը պետք է լինի դատարանի նախագահի պաշտոնից հաջորդ հրաժարվողը։ Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, որը ձախողել է անցումային արդարադատության և դրա գործիքներից մեկի՝ վեթինգի կիրառման անհետաձգելի գործարկման անհրաժեշտ աշխատանքը։ Արտակ Զեյնալյանի անձնական մտերմությունը ԲԴԽ արդեն նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի հետ և նրա իմացական կարողություններն անբավարար են Հայաստանի համար գերկարևոր այս առաջնահերթություններն իրականացնելու համար»։

 

https://hayacq.com/42059—.html

Be the first to comment on "Նրանց կարողություններն անբավարար են.Հաջորդ հրաժարականը պետք է ներկայացնեն Արտակ Զեյնալյանը…"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ