Ծանր ու թեթեւ անելուց հետո որոշեցի՝ պետք չի լինեմ վարչության անդամի թեկնածուների ցանկում. Հրաչյա Հակոբյան

 

Երեկ մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամների քարոզարշավը, որի ժամանակ կուսակցականները պետք է ներկայացնեն իրենց ծրագիրը, պատկերացումները` կուսակցության գործունեության հետ կապված: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն` ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանը, որն ինքնաառաջադրվել էր վարչության անդամի թեկնածուի համար, ինքնաբացարկ է հայտնել: Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ զրուցել ենք` պարզելու համար, թե ինչու է նման որոշում կայացրել: -Անկեղծ ասած, վերջնաժամկետ կար դրված վարչության անդամ ինքնաառաջադրվելու համար: Ես վերջնաժամկետի օրը չէի կողմնորոշվել` ուզում եմ թեկնածու լինել կամ ցանկանում եմ վարչության անդամ դառնալ, ու հետո որպեսզի այնպես չստացվի՝ հետո փոշմանեմ, որ չեմ առաջադրվել, որոշեցի հայտը լրացնել: Հետո` որոշ ժամանակ անց` երկար մտածելուց հետո, ծանր ու թեթեւ անելուց հետո, որոշեցի որ այս փուլում նման դեպքում պետք չի, որպեսզի լինեմ վարչության անդամի թեկնածուների ցանկում: ՄԻ քանի տարի հետո էլի կլինեն վարչության անդամների ընտրություն, գուցե այդ ժամանակ արդեն կորոշեմ ընդգրկվել, լինել վարչության անդամի թեկնածուների ցանկում: -Այսինքն` կարծում եք, որ ՔՊ-ում գործ չունե՞ք անելու: -Որպես վարչության անդամ` կուսակցական գործունեությամբ զբաղվելու, անկեղծ ասած, ժամանակ չունեմ, ինչի համար էլ նաեւ իմ որոշումը կայացրեցի: Հիմա ցանկանում եմ զբաղվել օրենսդրական աշխատանքներով, դրա համար եմ նման որոշում կայացրել: Որեւէ այլ բան չի եղել իմ որոշման պատճառը: Հավատացեք, խորհրդարանում աշխատանքները շատ են ու ամենօրյա ռեժիմով, այնպես որ պետք է զբաղվեմ այդ աշխատանքով: -Իսկ Դուք ունե՞ք ՔՊ վարչության նախագահի Ձեր թեկնածուն: -Չգիտեմ, իմ կարծիքով` Նիկոլ Փաշինյանը պետք է լինի, կան այլ թեկնածուներ եւս, կարող է լինել նաեւ Սուրեն Պապիկյանը, չգիտեմ, պետք է որոշեն արդեն ՔՊ վարչության անդամները: Սա իմ տեսակետն է: զրուցեց Սոնա Գրիգորյանը

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://armlur.am/903473/

Be the first to comment on "Ծանր ու թեթեւ անելուց հետո որոշեցի՝ պետք չի լինեմ վարչության անդամի թեկնածուների ցանկում. Հրաչյա Հակոբյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ