«Հեսա էդ թուղթը, որը Դուք ման էիք գալիս ու չէիք գտնում»․ Ալեն Սիմոնյան

 

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ խոսել է «Փաստերի ստուգման հարթակի»-ի հետաքննական հոդվածի մասին՝ իր հայտարարագրի կեղծ լինելու վերաբերյալ։

Եթերի ժամանակ Սիմոնյանը ցույց է տվել տեղեկանքը, որ 2018 թվականին իր քարտին բացվել է 16 հազար ԱՄՆ դոլար գումարով վարկային գիծ․

«Հեսա էդ թուղթը, որը Դուք ման էիք գալիս ու չէիք գտնում։ Ես գնել եմ իմ մեքենան՝ վարկային գիծ բացելով և իմ նախորդ, վաճառած մեքենայից ձևավորված գումարով»,-ասել է նա։

Նա նշել է, որ ընդամենը պետք էր իրեն զանգահարել և բացատրություն ստանալ՝ նախքան հրապարակում անելը։

«Ու այսուհետ որևիցե մեկը չհամարձակվի թույլ տալ իրեն՝ ինձ վարկաբեկելով, անուն կպցնելով, ասել, որ ինչ-որ մեկն ինձ մեքենա է նվիրել, կամ ինչ-որ մեկն ինձ համար մեքենա է առել»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

https://mamul.am/am/news/152419

Be the first to comment on "«Հեսա էդ թուղթը, որը Դուք ման էիք գալիս ու չէիք գտնում»․ Ալեն Սիմոնյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ