Հեգնո՞ւմ են Փաշինյանին.հայտնիները մասնակցում են Փաշինյանի սկսած ֆլեշմոբին /լուսանկարներ/

 

Այսօր՝ հունիսի 6-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե օպերատիվ տեղեկություններ կան, որ որոշ շրջանակների որոշ հատվածը որոշել է, այսպես ասած, սևազգեստ մարդկանց խմբեր ձևավորել, որոնք քաղաքում կշրջեն և որոշակի տրամադրություն կփորձեն ստեղծել, որոշակի լկտի պահվածքով աչքի ընկնել և այսպես շարունակ:
Վարչապետի այս հայտարարությունից հետո սոցկայքում յուրատեսակ ֆլեշմոբ է սկսվել: Օգտատերերը սև գույնի հետ ասոցացվող լուսանկարներ են տարածում ու գրառումներ անում:
Ֆլեշմոբին միացել է նաև ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Իսկ ահա Կառավարության նիստում այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի սևազգեստ մարդկանց մասին արված հայտարարությանն արձագանքել է ԱԺ նախկին փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը։ Վերջինս ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ և գրել.
«Որ շաաատ խնդրեմ կլինի Վանեցյանին ու Օսիպյանին հանձնարարեք ծաղկավոր բաբոչկայի տեղ ծաղկավոր շարֆն էլ օգտագործեն։
https://hayacq.com/42333—.html

Be the first to comment on "Հեգնո՞ւմ են Փաշինյանին.հայտնիները մասնակցում են Փաշինյանի սկսած ֆլեշմոբին /լուսանկարներ/"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ