«Օսիպյան ջան, գեներալ մարդ ես արդեն, ոչ թե՝ свадебный генерал, բա հրահանգ տուր»

 

Հանցագործության մասին իմանալն ու չհայտնելը ևս հանցագործություն է, ընդ որում՝ քրեական օրենսգրքով ֆիքսված։ Առավել ևս՝ բռնաբարության մասին իմանալն ու չհայտնելը։

Մյուս կողմից, ֆեյսբուքը վաղուց արդեն գիտենք, որ հանրային տարածք է ու ֆեյսբուքում արված հաղորդումը հանցագործության մասին ևս հաղորդում է հանցագործության մասին։

Այնպես է ստացվել, որ վերջին օրերի թռենդը տալիս է Քոչարյան Լյուսին․ մարդը դափոնով հաղորդումներ է հրապարակում հանցագործությունների մասին իր էջում, ընդ որում՝ ծանր հանցագործությունների մասին, ու ես չեմ հասկանում, թե ինչու է լուռ Ոստիկանությունը։

Օրինակ, երբ ինչ-որ կլյաուզնիկներ զանգում են Ոստիկանություն և ասում են, որ մենք Մաշտոցի պողոտայի վրա ու նույնիսկ՝ Երևան-Գորիս մայրուղու վրա, ընդ որում՝ հեռակա կարգով, մարդկանց ենք ահաբեկում, ապա հաշված ժամեր հետո մեզ բերման են ենթարկում, իսկ ստեղ բռնաբարությունների մասին են ասում ու ոչ մի բան։

Օսիպյան ջան, գեներալ մարդ ես արդեն, ոչ թե՝ свадебный генерал, բա հրահանգ տուր, որ նման ծանր հանցագործությունների մասին բարձրաձայնող մարդուն հրավիրեն ու պարզեն բռնաբարությունների դրվագների իսկությունը, կամ էլ, եթե պարզվի, որ դրանք ֆիկցիա են, հայտարարեք այդ մասին։

Հեն ա, էսօր մի հատ էլ բռնաբարության պատմություն տեսա իր մոտ, որտեղ YandexTaxi-ի հիշատակում էլ կար, որ իբր բռնաբարությունից հետո բռնաբարը յանդեքսի տաքսի է կանչել ու տուն ճամփել զոհին, մեկնաբանություններում էլ ընկերության ներկայացուցիչը գրել էր, որ իրենց տեխնիկական հնարավորությունները թույլ են տալիս պարզել պատվիրատուի տվյալները ու հորդորում էր իրավապահներին դիմել, որպեսզի կարողանան համագործակցել քրեական շրջանակներում։ Դե բա գործ արեք, ձեզ տեսնեմ։

Կոնստանտին Տեր-Նակալյան

«Օսիպյան ջան, գեներալ մարդ ես արդեն, ոչ թե՝ свадебный генерал, բա հրահանգ տուր»

 

Be the first to comment on "«Օսիպյան ջան, գեներալ մարդ ես արդեն, ոչ թե՝ свадебный генерал, բա հրահանգ տուր»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ