Աշխատանքից հեռացնելիս կամայականությունը բացառված է. նոր կարգեր սահմանվեցին

Հայաստանում,  եթե գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը գործողության ժամկետի երկուսից ավելի անգամ է երկարաձգվում, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով:
Կառավարությունն այսպիսի որոշում ընդունեց հուլիսի 4-ի նիստում:
Ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, գործատուների կողմից ժամկետները լրանալու հիմքով աշխատանքային հարաբերությունների դադարեցման կամայականությունները հնարավորինս բացառելու նպատակով Կառավարությունը ընդունել է նախագիծ, որով նախատեսվել է միեւնույն գործատուի մոտ միեւնույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ կնքվող աշխատանքային պայմանագրի ժամկետների երկարաձգման կամ նորացման վերաբերյալ սահմանափակումներ սահմանել։
 Իսկ համատեղությամբ աշխատանք կատարողների հետ պետք է կնքվի որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր:
«Համատեղությամբ աշխատանք կատարողների հետ աշխատանքային պայմանագիրը կնքում  որոշակի ժամկետով միայն այն դեպքում, երբ աշխատողն այդ մասին գրավոր միջնորդել է կամ  տվել է գրավոր ձեւով արտահայտված համաձայնություն»,- նշված է նախագծի մեջ։
Հարցը դրվեց քվեարկության և ընդունվեց:
Նախագիծը մշակել են ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Նարեկ Զեյնալյանը, Հերիքնազ Տիգրանյանը և Լուսինե Բադալյանը։
https://hayacq.com/42878—.html

Be the first to comment on "Աշխատանքից հեռացնելիս կամայականությունը բացառված է. նոր կարգեր սահմանվեցին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ