Ի՞նչ է անելու Վլադիմիր Պուտինը 2024-ից հետո. մեկնաբանում է ՌԴ նախագահը

 

Ռուսաստանի Դաշնության ղեկավար Վլադիմիր Պուտինը Corriere della Sera իտալական թերթին տված հարցազրույցում պատասխանել է հարցին, թե 2024 թվականից հետո կմնա՞ քաղաքականությունում, թե՝ ոչ (նախագահի լիազորությունները դադարելու են 2024 թվականի մայիսի 7-ին,-հեղ.):

«Դրա մասին դեռ վաղ է խոսել: Առջևում դեռ 5 տարվա գերլարված աշխատանք է սպասվում: Եվ նման արագ դինամիկայի պարագայում, որին մենք հիմա հետևում ենք աշխարհում, դժվար է հետևություններ անել»,-հայտարարել է Պուտինը:

Ավելի վաղ, Financial Times-ին տված հարցազրույցում, Պուտինը հայտարարել էր, որ մտածում է 2000 թվականից իրեն փոխարինողի մասին:

Նրա խոսքով՝ ժամանակի ընթացքում երկրում իրավիճակներ են փոխվում, ինչի արդյունքում փոխվում են նաև պահանջները հնարավոր թեկնածուների նկատմամբ, բայց արդյունքում որոշում պետք է կայացնի ռուս ժողովուրդը։

https://mamul.am/am/news/154978

Be the first to comment on "Ի՞նչ է անելու Վլադիմիր Պուտինը 2024-ից հետո. մեկնաբանում է ՌԴ նախագահը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ