Կառավարությունը զրոյացնում է ջրօգտագործողների պարտքը՝ նոր տարին նոր էջից սկսելու համար

 

Հայաստանի ջրօգտագործողների ընկերություններում նորից պարտք է կուտակվել` ավելի քան 4 միլիարդ դրամ։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ զեկուցեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը և բացատրեց պատճառները։

Ըստ նրա՝ ամեն տարի ջրօգտագործողների ընկերությունները վերցնում են ընթացիկ տարվա՝ զարգացման համար նախատեսված պետական դոտացիաները և ուղղում են նախորդ տարվա պարտքի մարմանը։ Նախարարն ասաց, որ ամենացավալին այստեղ այն է, որ օգտագործվում են զարգացման համար նախատեսված միջոցները, հետևաբար զարգացում չի լինում։

Պապիկյանի ներկայացրած նախագծով՝ կառավարությունն այս տարի հավելյալ միջոցներ է ուղղում գոյացած պարտքի մարմանը, որպեսզի աշնանը նոր տարին ջրօգտագործողները ունենան զրոյական պարտք և տարին սկսեն նոր էջից։ Միաժամանակ, նախարարը խոստացավ, որ շատ խիստ են վերաբերվելու ջրօգտագործողների ընկերությունների աշխատանքներին և պահանջելու են 100-տոկոսանոց արդյունք, քանի որ դա է նորման։

http://politik.am/karavarutyuny-zroyacnum-e-jrogtagortsoxneri-partqy-nor-tarin-nor-ejic-skselu-hamar

Be the first to comment on "Կառավարությունը զրոյացնում է ջրօգտագործողների պարտքը՝ նոր տարին նոր էջից սկսելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ