Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը

 

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուն: Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ: Նախագահ Սարգսյանն ասել է, որ ակնկալում է ակտիվ աշխատանք հայ-ռումինական հարաբերությունների սերտացման և փոխշահավետ համագործակցության ընդլայնման ուղղությամբ: Հանրապետության նախագահն ու նորանշանակ դեսպանը խոսել են երկու երկրների միջև տնտեսական կապերի աշխուժացման, այս ոլորտում զարգացումը խթանող երկուստեք քայլերի ձեռնարկման անհրաժեշտության մասին: Նրանք մասնավորապես ընդգծել են երկու երկրների գործարարների միջև կապերի ակտիվացումը, միմյանց հնարավորությունների բացահայտումն ու առկա ներուժի առավելագույն օգտագործումը: Այս համատեքստում կարևորվել է Ռումինիա-Հայաստան ուղիղ օդային կապի՝ վերջերս գործարկված Բուխարեստ-Երևան չվերթի առկայությունը: Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2019/07/04/1053842/

© 1998 — 2019 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Be the first to comment on "Նախագահ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ռումինիայի նորանշանակ դեսպանը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ