«Ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում Սևանում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա». Է. Գրիգորյան

 

Տևական ժամանակ է՝ բնապահպաններն ահազանգում են Սևանա լճում տիրող վիճակի մասին: Լճի մակարդակը հուլիսի 2-ի դրությամբ կազմում է 1900.81 մ: Նախորդ տարի նույն օրվա դրությամբ այն կազմել է 1900.82 մ և, ինչպես անցած տարի, լճի ջուրը կրկին ծաղկել է օրգանական նյութերի կոնցենտրացիայի ավելացման հետևանքով:

Այս առիթով Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն ասում է, որ Սևանից ավել ջրառ չի եղել, և դա չէ Սևանա լճի ծաղկման պատճառը:

Ջրի ծաղկմանը, ըստ նախարարի, նպաստել են կեղտաջրերի հոսքն ափամերձ անտառային տարածքները, ռեստորանների, հյուրանոցների թափոնները, ինչպես նաև հասարակության կողմից աղտոտումը:

Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ պատճառ կարող է լինել նաև ջերմաստիճանը, քանի որ հունիսին աշխարհում ամենաբարձր ջերմաստիճանն է գրանցվել, ինչն էլ կարող էր հանգեցրել ջրի գոլորշիացմանը:

«Այս պահին Սևանի հետ կապված ամենամեծ հարցն ախտորոշումն է, որ պետք է հստակ հասկանալ` այդ աղբյուրները որոնք են: Արդեն հաշվարկել են ափամերձ տարածքների մաքրումը, և առաջիկա 2-3 տարիներին ակտիվորեն զբաղվելու ենք դրանով:

Անդրադառնալով ջրի ծաղկամանը՝ նախարարը նշեց, որ ջրի կանաչումը կարելի է վերացնել՝ հիմնվելով գիտական ուսումնասիրությունների վրա:

Ըստ արված ուսումնասիրությունների՝ ամենամեծ ֆոսֆորի նստվածքը ցանցավանդակային տնտեսություններում է, և անհրաժեշտության դեպքում դրանք կհանվեն լճից: «Ֆոսֆորները հիմա նվազում են, և ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա»,- ասաց Գրիգորյանը:

Էրիկ Գրիգորյանը նաև հայտարարեց, որ ջրօգտագործող ընկերությունների նկատմամբ Դատախազությունը քրգործ է հարուցել, որ ֆիկտիվ պայմանագրեր են կնքել, ինչի պատճառով Սևանից նաև հավելյալ ջրառ է արվել:

https://mamul.am/am/news/154991

Be the first to comment on "«Ըստ մասնագետների՝ 7-10 օրվա ընթացքում Սևանում կանաչ գույնը կքայքայվի, կվերանա». Է. Գրիգորյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ